«Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպությանը կից՝ ոստիկանության Մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի առջև, այսօր 14:50-ի սահմանում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Տեղեկությունը տեսանյութին կից հայտնում է «Հետք» օնլայն պարբերականը։
Հրապարակվել է սարսափելի վթարի տեսանյութը. վարորդը այրվել է ավտոմեքենայի ղեկին
Տեսանյութում երևում է, որ մի քանի ոստիկան ծեծում են 2 հոգու, որոնք, ըստ ավտոկայանատեղիի աշխատակցի, ևս ոստիկաններ էին, սակայն այդ պահին քաղաքացիական հագուստով էին։
Ոստիկանության լրատվականից հայտնում են, որ ոստիկանների մասնակցությամբ միջադեպի տեսանյութի առթիվ ոՈստիկանության պետի հանձնարարությամբ արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն։