Ռուս խաղաղապահներն Արցախում մարդասիրական օգնություն են հասցրել բազմազավակ ընտանիքներին

Հյուրանոցում, որտեղ ընթանում էր մարդասիրական ակցիան, ազատ համարներ չկան՝ բոլորը տրամադրվել են հադրութցի փախստականներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները հասցեական մարդասիրական օգնություն են հասցրել հարկադիր տեղահանվածներին և բազմազավակ ընտանիքներին, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուս խաղաղապահներն ապահովել են 98 ուխտավորի անվտանգությունն Ամարասի վանք այցելելիս

Հարկադիր տեղահանվածներն ու բազմազավակ ընտանիքները ստացել են կենցաղային օգտագործման իրեր և մթերային հավաքածուներ։

«Ինքներդ էլ տեսնում եք, թե ինչ ծանր պայմաններում են ապրում փախստականները։ Այստեղ հասցեական օգնություն էինք ցուցաբերում և տեսանք, որ այստեղ ամբողջ հյուրանոցը փախստականներով է լցրած, երեք հարկի համար ընդամենը մեկ խոհանոց և մեկ լվացքի մեքենա կա»,-հայտնել է Հումանիտար արձագանքման կենտրոնի սպա Դմիտրի Տուսիդին։

Հյուրանոցում, որտեղ ընթանում էր մարդասիրական ակցիան, ազատ համարներ չկան՝ բոլորը տրամադրվել են հադրութցի փախստականներին։

«Սկզբում գումարի հետ խնդիրներ կային, մեզ տուն տվեցին, բայց տանտիրոջ հետ չկարողացան պայմանավորվել, և մեզ այս տեղն առաջարկեցին։ Ընդհանրապես ես մարզիկ եմ, բայց հիմա թողել եմ սպորտը, ծնողներիս եմ օգնում»,- պատմում է տեղահանված 8 հոգանոց ընտանիքի ավագ որդին` Մխիթար Անդրեյանը։

Գրված է պայմանագրում` վե՛րջ. Տեր–Պետրոսյանը` խաղաղապահների հեռանալու մասին

Անցած շաբաթվա ընթացքում շուրջ 100 ընտանիք ապահովվել է առաջին անհրաժեշտության գույքով՝ երեխաների և մեծահասակների համար նախատեսված հագուստ և կոշիկներ, լվացքի փոշիներ, սննդի պատրաստման գազային այրիչներ, խոհանոցային պարագաներ, մթերային հավաքածուներ, անկողնային սպիտակեղեն, բարձեր, վերմակներ, անձնական հիգիենայի պարագաներ, մանկական խաղալիքներ, ինչպես նաև անհատական բժշկական դեղատուփեր:

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում վերականգնվել է շուրջ 100 կմ էլեկտրահաղորդման գիծ

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են