Մայր աթոռը կոչ է անում ազատ արձակել Արմեն Չարչյանին

Նշվում է, որ պրոֆեսոր Չարչյանն անբիծ կենսագրությամբ անվանի բժիշկ է, ուստի իրավապահները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Մայր աթոռը հորդորում է իրավապահ մարմիններին ազատ արձակել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին։ Տեղեկատվական կենտրոնը հաղորդագրություն է տարածել։

Արմեն Չարչյանին ձերբակալել են. Գեղամ Մանուկյան

«Պրոֆեսոր Չարչյանը Եկեղեցու նվիրյալ զավակ է, անվանի բժիշկ, անբիծ կենսագրության անձնավորություն: Ուստի, հորդորում ենք իրավապահ պատկան մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով անձի արժանապատվությունն ու հեղինակությունը նսեմացնող և իրավունքները ոտնահարող գործողություններից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ոստիկանությունն այսօր ձերբակալել է Արմեն Չարչյանին, իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու մեղադրանքվ։

Այսօր տարածված և Չարչյանին վերագրվող ձայնագրությունում նա նշում է, որ տնօրինությունը «շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու» նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։