Հսկայական եռագույն և թմբուկներ. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը մեկնարկեց երթով

Դաշինքի աջակիցները մայրաքաղաքի տարբեր հատվածներից քայլերթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։
Sputnik

Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, մեկնարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական ամփոփիչ հանրահավաքը։

Դաշինքի անդամներն ու աջակիցները Երևանի տարբեր հատվածներից երթով են հասնում հրապարակ։

Երթի մասնակիցները քայլում են թմբուկների զարկերի ներքո՝ ոստիկանների ուղեկցությամբ։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, որ նրանք իրենց հետ նաև հսկայական եռագույն են տանում։

Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ էր եկել ամփոփիչ հանրահավաքին. տեսանյութ