Այսօր կայացած «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ բեմահարթակ բարձրացավ երգչուհի Սիրուշոն։ Նա կանգնեց ամուսնու հոր՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի ու ամուսնու՝ պատգամավորության թեկնածու Լևոն Քոչարյանի կողքին. աջակցության խոսքերի փոխարեն նա պարզապես երգեց։
Խորհրդանշականորեն երգչուհին կատարեց «Գինի լից» («Թալեաթի մահը») երգը, հավաքված բազմահազարանոց բազմությունն էլ ձայնակցեց երգչուհուն։
Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ ինքը մեծ ընտանիք ունի, բայց այսօր իր մեծ ընտանիքից երկուսն են բեմահարթակում՝ որդին ու հարսիկը։
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, այն ավարտվում է այսօր կեսգիշերին։ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։