ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր։ Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Գեղարքունիքում 1․160 մլրդ դրամի ներդրումներ են իրականացնելու. հուշագիր է ստորագրվել
Ինչպես հայտնում են նախարարությունից, այդ փաստաթղթի նպատակը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր համայնքները և Սևան համայնքի Գագարին բնակավայրը ներառող տարածքի կայուն զարգացման մոդելային ծրագրի իրականացումն է:
Ծրագրով նախատեսվում է մինչև 2025 թվականը պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով նախնական իրականացնել շուրջ 1․160 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։
Քերոբյանը ու Իրանի դեսպանը քննարկել են Երևան–Սպահան թռիչքների հնարավորությունը