Բժիշկն ասել է` ինչ կլինի, եթե շաբաթական հինգ անգամ ձուկ ուտեք

Բժիշկը նախազգուշացրել է, որ հիպերտոնիայով տառապողները պետք է ուշադիր լինեն որոշ ձկնատեսակների հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Սննդաբանների և նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Մարինա Մակիշան «Մոսկվա 24» հեռուստաալիքի եթերում խոսել է ձուկն ամենօրյա սննդակարգում ներառելու հինգ պատճառների մասին։

Բժիշկը պատմել է`որ ոգելից խմիչքն է հատկապես վնասակար սոված ժամանակ

Նախևառաջ մասնագետը նշել է, որ ձուկը հարուստ է Օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք բարելավում են սրտանոթային համակարգն ու խթանում ուղեղի աշխատանքը։ Բացի այդ, Օմեգա-3-ն օգնում է կանխել ընկճախտն ու նյարդային պոռթկումները` նպաստելով սերոտոնինի արտադրությանը։ Օմեգա-3 են պարունակում սաղմոնի տարբեր տեսակները։

Բնական հակադեպրեսանտներ. ո՞ր մթերքներն են բարձրացնում տրամադրությունը

Ձուկը նաև սպիտակուցի լավ աղբյուր է, ինչը թույլ է տալիս, որ օրգանիզմին այն ավելի հեշտ մարսի, քան միսը։ Սննդաբանը հատկապես խորհուրդ է տալիս գոլորշու վրա պատրաստած սապատաձուկ և ձողաձուկ ուտել։ Ձկներով կարելի է նաև դիետիկ ապուր պատրաստել` ավելացնելով սպանախ և ձու։

Որ մթերքներն են պահպանում մաշկի երիտասարդությունը և որոնք են նպաստում ծերացմանը

Գոնե շաբաթական հինգ անգամ ձուկ օգտագործելու համար ևս մեկ կարևոր գործոն է В12 վիտամինի բարձր պարունակությունը, որը անհրաժեշտ է անեմիայի կանխարգելման տեսանկյունից։ Տվյալ դեպքում լավագույն ընտրությունը թյուննոս ձուկն է։

«Երկաթի պարունակությանն ամեն դեպքում պետք է հետևել և գոնե տարին մեկ անգամ հետազոտվել։ Թյուննոսը պետք է ուտել առնվազն շաբաթական 2-3 անգամ` միաժամանակ միս օգտագործելով։ Եթե միս չեք ուտում, թյուննոսը կարելի է ներառել ամենօրյա սննդակարգում», – ասել է Մակիշան։

Կրկնակի թանկ է տղամարդկանց սննդից․ ի՞նչ պետք է ուտեն կանայք առողջ լինելու համար

Ավելին, ձուկը D վիտամին է պարունակում, որը կարևոր է ոսկորների համար։ Բացի այդ մասնակցում է տղամարդու և կանանց սեռական հորմոնների արտադրման հարցում։

«Օրական 30 գրամ ծովատառեխը կկոմպենսացնի այդ վիտամինի պակասը սննդի մեջ», – ընդգծել է մասնագետը։

Բժիշկը նախազգուշացրել է, որ հիպերտոնիայով տառապողները պետք է ուշադիր լինեն նման ձկնատեսակների հարցում։ Սակայն 30 գրամը թույլատրելի նորմա է։

Վերջապես ձուկը հարուստ է յոդով։ Կարևոր է, որ քիչ աղ արվի և ջերմային մշակում չանցնի (արագ սառեցված և հալեցված լինի)։

Ճարպեր պարունակող 5 մթերք, որոնք միայն օգուտ կբերեն կազմվածքին