Երևանից Բաթում մեկնած ուղևորներից 2-ին իջեցրել են գնացքից. ՀԿԵ–ն կրկին զգուշացնում է

Վրաստան մուտք գործող բոլոր քաղաքացիները (անկախ պատվաստումից) պետք է ներկայացնեն սերտիֆիկատ, որը հաստատում է կորոնավիրուսի (COVID-19) ՊՇՌ բացասական ախտորոշումը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik.«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ուղևորներին կոչ է անում Վրաստան մեկնելիս խստորեն հետևել կորոնավիրուսային սահմանափակումներին։

Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան արագընթաց գնացքը հաջողությամբ ավարտել է իր առաջին ուղերթը: Զբոսաշրջային սեզոնի բացմանը Բաթում են մեկնել ավելի քան 60 ուղևորներ։ Առաջին ուղերթի երեք ուղևորներին վրացական իշխանությունները իջեցրել են գնացքից, նրանցից երկուսին՝ ՊՇՌ թեստերի բացակայության պատճառով:

«Ուղևորների ուշադրությունը հրավիրում ենք կորոնավիրուսային սահմանափակումները խստորեն պահպանելու անհրաժեշտության վրա, դրանք մինչ այժմ գործում են միջպետական երթևեկության ժամանակ: Վրաստան մուտք գործող բոլոր քաղաքացիները (անկախ պատվաստումից) ներկայացնում են սերտիֆիկատ, որը հաստատում է կորոնավիրուսի (COVID-19) ՊՇՌ բացասական ախտորոշումը, որն արված է առավելագույնը 72 ժամ առաջ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երկիր մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է սեփական հաշվին անցնեն ՊՇՌ թեստավորում: Թեստը նաև պահանջվում է Հայաստան մուտք գործելու համար:

«Armenia»-ն ավելացրել է դեպի Մոսկվա չվերթերի քանակը. օդանավերը նաև «Շերեմետևո» կթռչեն