Հերյուրանք. Ավանեսյանը չհերքեց` անձնագրային տվյալները հավաքվում են, բայց այլ նպատակով

Մամուլում բազմաթիվ ահազանգեր կան այն մասին, որ պետական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց ստիպում են ներկայանալ Երևանի Հանրապետության հրապարակում այսօր երեկոյան նախանշված է ՔՊ–ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանյան բուժհիմնարկների ղեկավարներին իրոք հրահանգ է եղել  ներկայացնել ներկա պահին ստացիոնար բուժում ստացող բոլոր պացիենտների անձնագրային տվյալները։ Բայց միայն այն նպատակով, որ այդ հիվանդները կարողանան իրացնել իրենց ընտրելու իրավունքը։

Նախընտրական կարգախոսների մեսիջները. ինչի՞ վրա են շեշտը դնում քաղաքական ուժերը

Տեղեկությունն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը` մեկնաբանելով մամուլում այս գործընթացի շուրջ առկա ահազանգերը։

Ինչ վերաբերում է լուրերին, թե մարզպետարաններից մարզային բժշկական կառույցներին հրահանգ է իջեցվել ներկայանալ ՔՊ–ի այսօրվա ամփոփիչ հավաքին, Ավանեսյանը դրանք «հերյուրանք» որակեց` ասելով. «Խնդրում եմ բոլոր ահազանգերն ուղղել իրավապահներին»։

Հիշեցնենք` Երևանի Հանրապետության հրապարակում այսօր 20։00-ին նախանշված է ՔՊ–ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքը։

Սնունդ` քվեի դիմաց. Գավառում ընտրակաշառքի գործով ևս 8 անձի մեղադրանք է առաջադրվել

Մամուլում բազմաթիվ ահազանգեր կան այն մասին, որ պետական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց ստիպում են ներկայանալ այդ հավաքին։