«Հաջողվել է նվազեցնել լարվածությունը»․ Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին

Զախարովայի խոսքով ՝ խնդրի երկարաժամկետ լուծում կարող են դառնալ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը վերջին շաբաթներին հաջողվել է նվազեցնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վերջին շաբաթների ընթացքում հաջողվել է ընդհանուր առմամբ նվազեցնել լարվածությունը։ Սահմանային վեճը կարգավորող համապատասխան խորհրդակցությունները կշարունակվեն»,-ասել է նա։

Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությունը

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ–ն շարունակում է իրավիճակի ապաէսկալացմանն ուղղված ակտիվ միջնորդական ջանքերը:

«Բաքվի և Երևանի հետ սերտ համակարգում կա  արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, սահմանապահ ծառայությունների գծով»,-ասել է Զախարովան։

Որպես խնդրի կայուն  և երկարաժամկետ լուծում նա նշել է երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքների շուտափույթ մեկնարկը:

«Մենք հաստատում ենք այդ գործընթացին ամենաակտիվ աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում իրավիճակը լարվեց հատկապես այն բանից հետո, երբ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձեց որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում։

Անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների մի խումբ Արա Աբրահամյանի հետ մեկնել է Մոսկվա

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։

Նշենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։