Առաջին փուլում Հայկը հաղթելու է ոսոխ Բելին. Շարմազանովը` 2–րդ փուլի հնարավորության մասին

Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ ազգային ընդդիմությունն ընտրությունների առաջին իսկ փուլում 50+1 ձայն կստանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բացառում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում երկրորդ փուլի հնարավորությունը։ Այս մասին նա ասաց այսօր հրավիրած մամուլի ասուլիսում։

«Ես երկրորդ փուլ չեմ տսնում, ես տեսնում եմ, որ առաջին փուլում ազգային ուժերը և հայ ժողովուրդը հաջողության են հասնելու, ինչպես ասում են` Հայկը հաղթելու է ոսոխ Բելին»,–նշեց Շարմազանովը։

Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ ընդդիմությունն առաջին իսկ փուլում 50+1 ձայն է ստանալու։

Պետք է դագանակ ունենանք, որ ով մուրճով գա՝ դագանակով գլխին տանք. Սերժ Սարգսյան

«Չեմ ասում` մեկ քաղաքական ուժ. ազգային ընդդիմությունը»,– ասաց նա։

Հիշեցնենք` Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են  Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

Ամենաարտառոց ընտրությունները. հավաքներին դագաղով մասնակցող թեկնածուն հաղթեց, իսկ մուրճո՞վը