«Դադարեցրեք ապօրինությունը». «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը դիմել է ԱԱԾ–ին

Արամ Վարդևանյանը հայտարարությամբ դիմել է Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները, մասնավորապես Սյունիքի մարզի Գորիս համայնքում, սկսել են «Հայաստան» դաշինքի թիմակիցների հետ հանդիպումներ ունենալ և իբր բացատրական աշխատանքներ վարել ընտրությունների վերաբերյալ: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը` դիմելով Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին։

Պետք է կարգի գցել այս մեքենան․ Ռոբերտ Քոչարյանը՝ ճգնաժամի, պատերազմի և անելիքների մասին

«Բնականաբար, ինչպես այլ, այնպես էլ այս դեպքում ԱԱԾ ստորաբաժանումների հանդիպումները որևէ արդյունք չեն տվել։ Նշվածի վերաբերյալ դիմում ենք Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին՝ պահանջելով անհապաղ հանձնարարել դադարեցնել նման ապօրինությունը և վերադառնալ օրինականության դաշտ»,–նշված է Վարդևանյանի հայտարարության մեջ։

Քոչարյանը խոստանում է վերադառնալ Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ առանց «մութ խաղերի»

Նրա խոսքով` այս ժամանակահատվածում ԱԱԾ-ն պետք է 24 ժամ ծառայություն իրականացնի օտարերկրյա գործակալներ գտնելու, դրանց գործունեությունը կանխելու ուղղությամբ, այլ ոչ թե հեռացող իշխանությանը քաղաքական ծառայություններ մատուցի։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Քարոզարշավը մեկնարկել է ամսի 7-ին։

«Սկզբում, որ տեսա, վախեցա». Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին. լուսանկար