Արցախի ճանաչման մասին հայտարարությունները վտանգավոր են և տանում են պատերազմի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հակասական է համարում Արցախի ճանաչման հարցում ընդդիմախոսների արտահայտած կարծիքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը վտանգավոր է և կարող է հանգեցնել պատերազմի։ Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա այդպես պատասխանեց ընդդիմախոսների այն քննադատությանը, թե Հայաստանի կառավարությունը ինչու 44-օրյա պատերազմի ժամանակ կամ դրանից հետո չի ճանաչում Արցախի անկախությունը։

Արցախի ՄԻՊ-ը դատապարտել է արցախահայերի նկատմամբ վիրավորական պահվածքը

«44–օրյա պատերազմից հետո շատ հաճախ ընդդիմության ներկայացուցիչներն ինձ մեղադրում են նրանում, որ ասել եմ «Արցախը Հայաստան է և վերջ», և դրա պատճառով պատերազմ է սկսվել։ Եթե իրենց պատկերացումով այդ արտահայտությունից հետո պատերազմ է սկսվել, բա Արցախը ճանաչելուց հետո պատերազմ չէ՞ր սկսելու։ Հիմա որ ասում են Արցախը ճանաչենք, դրա արդյունքում պատերազմ չի՞ սկսելու։ Ինձ համար ակնհայտ է, որ դա հստակ պատերազմին տանող դիրքորոշում է»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի որոշման շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ: Բանակցությունների հիմքում պետք է լինի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը։

Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասն է. Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը