Պուտինն ու Բայդենը համատեղ հայտարարություն են ընդունել

Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման արդյունքում ընդունվել է միայն մեկ փաստաթուղթ՝ առաջնորդների համատեղ հայտարարությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկայում համալիր երկխոսություն կսկսեն ռազմավարական կայունության թեմայով։ Այդ մասին ասված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի համատեղ հայտարարության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պուտինը կարճ և հստակ գնահատական է տվել Բայդենի հետ բանակցություններին

«Նման երկխոսության միջոցով մենք ձգտում ենք սպառազինությունների նկատմամբ ապագա վերահսկողության և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների հիմք դնել», - նշված է փաստաթղթում:

Ըստ հայտարարության` ՌՀՍ-ի մասին պայմանագրի վերջին երկարաձգումը վկայում է միջուկային սպառազինությունների նկատմամբ կողմերի հանձնառության մասին: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության ժամանակ կարող են առաջընթացի հասնել ռազմավարական ոլորտում կանխատեսելիության ապահովման, զինված հակամարտությունների ռիսկերի նվազեցման և միջուկային պատերազմի սպառնալիքի համատեղ նպատակների իրականացման գործում:

Պատվիրակություններից մեկի աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է միայն մեկ փաստաթուղթ:

Հիշեցնենք` Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը կայացել է այսօր Ժնևում Լա Գրանժ դղյակում: Սա նրանց առաջին հանդիպումն է Բայդենի` ԱՄՆ նախագահ դառնալուց հետո։

Բայդենը գլխով չի արել ի պատասխան այն հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք Պուտինին․ Սպիտակ տուն