Ժնևում ավարտվեցին Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի` նեղ կազմով բանակցությունները։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Լա Գրանժ դղյակում կազմակերպված հանդիպումը մեկնարկել էր Երևանի ժամանակով 15:30-ին, գագաթնաժողովի առաջին մասը տևեց գրեթե երկու ժամ:
Շուտով կողմերը կանցնեն երկրորդ հատվածին, որը կանցկացվի ընդլայնված ձևաչափով։ Հանդիպումը ընդհանուր առմամբ 5 ժամ է նախատեսված։
Պուտինն ասել է՝ որոնք են Բայդենի հետ հանդիպման գլխավոր նպատակները
Համատեղ ասուլիս չի լինելու, նախագահները լրագրողների առջև առանձին–առանձին ելույթ կունենան։
Սա Պուտինի և Բայդենի առաջին հանդիպումն է այս տարվա սկզբին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու պահից ի վեր:
Պուտինն ու Բայդենը հատուկ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իրավիճակին․ Ուշակով