Պետք է բացառվի վիրավորանքն ու հայհոյանքը. հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակության հետ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդիպել է ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարի հետ` կարևորելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների անաչառ դիտարկումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ ատելության խոսքը տարածվում է սոցիալական ցանցերում, համակիրների շրջանում, ինչն ավելի է մեծացնում լարվածությունը և իրական կյանք տեղափոխվելու ռիսկեր է պարունակում։ Պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում ՄԻՊ դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանն այս մասին հայտնել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար պարոն Էողան Մերֆիի հետ հանդիպման ժամանակ` տեղեկանում ենք ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջից։

«Զոմբի», «ոհմակ», «բորենի». Թաթոյանը դատապարտում է վիրավորելն ու ծաղրելը

«Սեդրակյանը ներկայացրել է աշխատակազմում ընտրությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով»,–նշված է Արման Թաթոյանի գրառման մեջ։

Բացի այդ, պաշտպանի աշխատակազմի Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանը ներկայացրել է մշտադիտարկման արդյունքում արձանագրված տվյալները` կապված ընտրակաշառք բաժանելու, վարչական միջոցի չարաշահման, այս կամ այն քաղաքական ուժին աջակցելու հիմքով աշխատանքից ազատելու հետ և այլն։

Բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը. ԿԸՀ–ն հայտարարություն է տարածել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների անաչառ դիտարկումը։