Մայլո՝ Վիկտորյայից․ Կենդանաբանականի փոքրիկ այցելուն անվանակոչել է նորածին եղնիկին

Կենդանաբանական այգին ավելի վաղ հրապարակել էր փոքրիկ կենդանու լուսանկարն ու իր հետևորդներին առաջարկել միասին անուն որոշել նրա համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Երկու օր առաջ Երևանի կենդանաբանական այգում ծնված եղնիկն արդեն անուն ունի։ Կենդանաբանական այգու Facebook-ի պաշտոնական էջը նշել է, որ նորածին եղնիկին անվանակոչել է այցելուներից մեկը և հրապարակել է լուսանկար։

«Մեր եվրոպական եղնիկն արդեն անուն ունի՝ Մայլո։ Անունն առաջարկել էր Վիկտորյան, ով մեր ամենափոքրիկ հետևորդներից է: Իսկ այսօր նա եկել էր այգի՝ եղնիկին տեսնելու», - գրված է լուսանկարին կից։

Կենդանաբանական այգին ավելի վաղ հրապարակել էր փոքրիկ կենդանու լուսանկարն ու իր հետևորդներին առաջարկել միասին անուն որոշել նրա համար: Նշվում էր, որ եղնիկը արու է։

Եվրոպական եղնիկը կամ վիթը գրանցված է համաշխարհային Կարմիր գրքում` որպես «քիչ վտանգված» կենդանատեսակ։

«Մենք նման ենք ձեզ». Միխայիլ Կիրակոսյանը կենդանիների բացառիկ շարք է ներկայացրել

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում: Ապրում է անտառների բացատներում, բայց արագ ընտելանում է ցանկացած միջավայրի:

Մայր եղնիկն ունենում է տարեկան միայն մեկ ձագ և մինչև 4 ամսականը կաթով է կերակրում իր ձագուկին։