Հայաստանում նախընտրական գործընթացը նորմալ է ընթանում. ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար

Դիտորդները քննարկել են քաղաքական ուժերի շտաբերում առկա տեղեկությունները, բայց առայժմ հայտարարելու տեղեկություն չունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանում նախընտրական գործընթացն այս պահի դրությամբ նորմալ է ընթանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը` հավելելով, որ ԱՊՀ դիտորդներն այս պահի դրությամբ որևէ բողոք չեն ստացել։

ՀՀ Ընտրական օրենսգիրքը համապատասխանում է միջազգային նորմերին. ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար

«Մեր դիտորդները քննարկել են քաղաքական ուժերի շտաբերի մոտ եղած տեղեկությունները։ Այս պահի դրությամբ հաղորդելու որևէ տեղեկություն դեռ չկա»,– ասաց նա։

Նեմատովը նաև հայտնեց, որ ընտրության օրը` հունիսի 20-ին, ԱՊՀ դիտորդները կաշխատեն ընտրական տեղամասերի բացման պահից` 08։00–ից սկսած։ Դիտորդական խմբի անդամների մեծ մասն ընտրությունների օրը կաշխատի Երևանում, մյուսները կմեկնեն մարզեր։

Հիշեցնենք` Հայաստանում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7–ից։ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիս 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։