ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Պետք է կարգի գցել այս մեքենան․ Ռոբերտ Քոչարյանը՝ ճգնաժամի, պատերազմի և անելիքների մասին
Հանրապետության տարածքում հունիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հունիսի 16–ի գիշերը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +36...+38 աստիճան։
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով կեղծ փողերի ապօրինի շրջանառության դեպք․ ԱԱԾ