Պուտինը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է միգրանտների ժամանակավոր կեցության ժամկետը

Հետխորհրդային երկրներից անօրինական միգրանտների արտաքսման մորատորիումը սահմանվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ է տվել միգրանտներին առանց փաստաթղթերի երկարացման մնալ երկրում մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը, քանի դեռ համապատասխան պետության հետ սահմանների բացման պահից 3 ամիս չի անցել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Աշխատանք առանց սահմանների. ԵԱՏՄ-ում միգրանտների համար նոր հնարավորություններ են ստեղծվում

Պուտինը հրամանագիր է ստորագրել «Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետևանքների հաղթահարման շրջանում ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի կարգավորման ժամանակավոր միջոցառումների մասին»:

Նշվում է, որ այսօր լրանում էր այն ժամկետը, որով օտարերկրացի միգրանտները պետք է օրինականացվեին Ռուսաստանում:

Հետխորհրդային երկրներից անօրինական միգրանտների արտաքսման մորատորիումը մտցվել է համավարակի պատճառով, սակայն հունիսի 15-ին այն ավարտվում էր: Ով չէր հասցրել փաստաթղթեր ձևակերպել, պետք է արտաքսվեր։

Միգրանտները ՌԴ-ում դեռ երկար կզգան համաճարակի հետևանքները

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Ռուսաստանում արդեն ավելի քան 1 մլն ապօրինի միգրանտ կա մերձավոր արտասահմանի երկրներից․ Հայաստանից՝ 61 հազար, Ուզբեկստանից՝ 332 հազար, Տաջիկստանից՝ 247 հազար, Ուկրաինայից՝ 152 հազար, Ադրբեջանից՝ 120 հազար, Ղրղզստանից՝ 115 հազար, Մոլդովայից՝ 56 հազար, Ղազախստանից՝ 49 հազար: