Ինչպես է տեղի ունեցել Ծառուկյանի և Փաշինյանի կողմնակիցների ծեծկռտուքը․ տեսանյութ

24News-ի տեսախցիկը ֆիքսել է Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպը։
Sputnik

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների երեկվա երթի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի պատշգամբից տհաճ արտահայտություններ են հնչել:

24news-ի փոխանցմամբ՝ բախումն առաջացել է այն բանից հետո, երբ երթի մասնակիցների հասցեին գոռացել են․ «Թուրքեր։ Առանց թուրքի Հայաստան»։ Ի պատասխան Փաշինյանի կողմնակիցներից մի քանիսը բարձրացել են Գագիկ Ծառուկյանի կուսակցության գրասենյակ՝ հարաբերություններ պարզելու։

Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։ Միջամտել են ոստիկանության աշխատակիցները։

Արթիկում ՔՊ–ի համակիրների և «Հայոց Հայրենիք» կուսակցության անդամների միջև կռիվ է եղել

Sputnik Արմենիային ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ հրապարակված տեսանյութերի հիման վրա նյութեր են նախապատրաստվում։