ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` ներկայացնելով նաև առաջիկա օրերի համար եղանակային կանխատեսումները։
Եվ այսպես` ըստ օդերևութաբանների կանխատեսումների` Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Սննդաբանը խոսել է ամենաօգտակար սառնանուշի մասին, որը միաժամանակ նաև ամենահինն է