Էջմիածնում երկու տղամարդ տաքսի են նստել, տեղ հասել և վերջում փորձել խեղդել վարորդին

32 և 35 տարեկան երկու տղամարդ ավազակային հարձակում են գործել Էջմիածնի տաքսի վարորդներից մեկի նկատմամբ։
Sputnik

Էջմիածնում ոստիկանները ձերբակալել են երկու տղամարդու, որոնք փորձել են խեղդել մի տաքսու վարորդի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ալավերդիի ոսկյա զարդերի խանութում ավազակային հարձակում արած երիտասարդներին կալանավորել են

«Տուժողը պատմել էր` Երևանում գիշերը երկու տղամարդ կանգնեցրել էին նրա «Տոյոտա Քեմրի» մակնիշի տաքսին և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին։ Երբ հասել էին Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամաս, ուղևորները փորձել էին խեղդել վարորդին։ Նրա կյանքին և առողջությանը վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել էին փողերը, բջջային հեռախոսն ու դիմել փախուստի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ավազակության փաստով հարուցվել է քրեական գործ։ Հետախույզները տեղեկություններ են ստացել, որ ավազակային հարձակումը հնարավոր է` կատարած լինեն նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված՝ 32 և 35 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը Երևանի, մյուսը՝ Էջմիածնի բնակիչ է։

Ավազակություն Ազատության հրապարակում․ տղան սպառնացել է դանակով ու հափշտակել հեռախոսը

Հաղորդումից ժամեր անց կասկածյալները Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում հայտնաբերվել և բերման են ենթարկվել։

Նրանք տվել են խոստովանական ցուցմունք և ձերբակալվել։

Երևանում զինված ավազակային հարձակում է կատարվել տարադրամի փոխանակման կետի վրա