Սննդաբանը խոսել է ամենաօգտակար սառնանուշի մասին, որը միաժամանակ նաև ամենահինն է

Շատերի համար սիրելի այս աղանդերը 3 000 տարվա պատմություն ունի, և այն սկսվել է Չինաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik.  Բժիշկ-սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Սոլոմատինան վստահ է՝ որքան քիչ բաղադրիչներից է կազմված պաղպաղակը, այնքան ավելի օգտակար է:

Աշխարհի ամենահայտնի խնձորի աղանդերը հորինել են հայերը՝ Վարդավառի առթիվ

Sputnik ռադիոկայանի հետ զրույցում նա ասել է, որ պաղպաղակի ամենաթեթև տարբերակը սորբետն է (սառեցված հյութ ու մրգերի կամ հատապտուղների միջուկ)։

Սոլոմատնան զգուշացրել է, որ նույնիսկ լավագույն աղանդերը չի կարելի չարաշահել, ու առողջ մարդը պետք է իրեն օրական մեկ չափաբաժնով սահմանափակի։

Աղեստամոքսային տրակտի խնդիրներ ու ավելորդ քաշ ունեցող մարդկանց պաղպաղակն ընդհանրապես հակացուցված է։

Ինչևէ, պաղպաղակը շարունակում է ամենասիրված աղանդերը մնալ։

Վառվող աղանդեր․ հայ խոհարարի քաղցրավենիք մատուցելը «պայթեցրել» է համացանցը․ տեսանյութ

Հետաքրքրական է, որ պաղպաղակի պատմությունը սկսվել է հենց սորբենտից։ Մոտ 3000 տարի առաջ Չինաստանում սառը ուտեստներ էին պատրաստում սառույցի, ձյան և մրգի կտորներից։ Ավելի ուշ այնտեղ հայտնվել է նաև կաթն ու սառույցը խառնելու բաղադրատոմսը, որը խիստ գաղտնի էր պահվում։

Զովացուցիչ աղանդեր են պատրաստել նաև Հին Իսրայելում և Հունաստանում։ Դրանք ավելի շատ նման էին այն բանին, ինչը հիմա սառեցված հյութ են անվանում։

Պաղպաղակը Եվրոպա է մտել 15-16-րդ դարերում, իսկ կաթը բաղադրության մեջ հայտնվել է միայն 18-րդ դարում։

Առաջին էսկիմոն ԱՄՆ-ում պատրաստել են 20-րդ դարի սկզբին, այստեղ հայտնվել են նաև առաջին վաֆլե բաժակները։

ԽՍՀՄ-ում պաղպաղակի բաղադրատոմսն ու դրա արտադրության գաղտնիքները բերել էր պարենի նարկոմ Անաստաս Միկոյանը՝ 1930-ական թվականներին Ամերիկա այցելելուց հետո։ Գաղափարը հաջողությամբ իրականացրել էին, և խորհրդային պաղպաղակն աշխարհում ամենաորակյալներից է ճանաչվել։

Եթե ուզում եք գեղեցիկ կազմվածք ունենալ, հրաժարվեք այս մթերքներից