«Հանցագո՞րծ եմ, թե՞ հանցակից». հայաստանցի ֆուտբոլային լրագրողները հեգնում են «Բաքվի վետոն»

Ընդունող երկրներից մեկի վետոն արգելափակում է մուտքը Եվրո-2020-ի բոլոր խաղերին։ Այժմ լրագրողներն ուզում են պաշտոնական պատասխան ստանալ այն մասին, թե ինչ ձևակերպմամբ են նրանց մերժել Բաքվի դրդմամբ. որպես «հանցագո՞րծ», թե՞ «հանցակից»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանցի երկու ֆուտբոլային մեկնաբանների` Կարեն Ռաֆայելյանին (Vnews) և Դավիթ Եղիազարյանին (News.am) մերժել են Եվրո-2020–ին հավատարմագրվելու հարցում։

Մարիա Զախարովան մեկնաբանել է Նոբել Առուստամյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Լրագրողները դեռևս 2020 թվականի հունվարին էին հայտ ներկայացրել և համաձայնեցրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայության հետ այն քաղաքներն ու խաղերը, որոնք կցանկանային այցելել։ Այդ ցանկում, բնականաբար, Բաքուն չի եղել։

Հավատարմագրումը ստացվել է մայիսին, բայց մեկ վերապահումով, որ այն կարող են չեղարկել, եթե մասնակից երկրներից որևէ մեկի իրավապահ մարմինները որոշեն, որ լրագրողներն առնչություն ունեն հանցագործության հետ։

Sputnik Արմենիայի թղթակից Խաչիկ Չախոյանին լրագրողներն ասել են, որ մերժման մասին տեղեկանալով լրագրողները գրել են ՈւԵՖԱ–ին` խնդրելով պարզաբանել, թե կոնկրետ ով և ինչու է մերժել իրենց։ Հայաստանում, բնականաբար, հասկանում են, թե ով և ինչու, սակայն ցանկանում են պաշտոնական փաստաթուղթ ունենալ։

Ղարաբաղում մրցաշար եմ անցկացրել և հպարտ եմ. Նոբել Առուստամյանը` Բաքվի պահվածքի մասին

«Հիմա հասկանալի չէ միայն, թե երկուսից որ մեկն է` մենք կապ ունենք կրիմինալի հե՞տ, թե՞ ինքներս ենք հանցագործ», – ասել է Կարեն Ռաֆայելյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրո–2020 խաղերին հավատարմագրություն չէին ստացել «Մատչ ՏՎ»–ի լրագրողներ Նոբել Առուստամյանը, Միխայիլ Մոսակովսկին և Կոնստանտին Գենիչը (վերջին երկուսի դեպքում` «ԼՂ այցելության համար» պատճառաբանությամբ)։

Եվրո-2020–ը մեկնարկեց. կկարողանա՞ն ֆրանսիացիները հաղթահարել «մահվան խումբը»