«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային

«Դուք դադարե՞լ եք առավոտյան կոնյակ խմել». Դմիտրի Գուբեռնևի այս հարցադրումն ուղիղ եթերում հիստերիայի է հասցրել հայտնի երգչուհուն։
Sputnik

Ռուս հայտնի դերասանուհի ու երգչուհի Օլգա Բուզովային Match-TV- ի եթերում հիստերիկայի է հասցրել հաղորդավարի հարցը։ Ռուսաստանի Ֆուտբոլի հավաքականին նվիրված հաղորդման ժամանակ մարզական մեկնաբան Դմիտրի Գուբեռնևը հավաքականի մասին հարցեր է ուղղել երգչուհուն, որոնց նա չի կարողացել պատասխանել։

Բուզովան չի՞ նեղանա. Դավան Գոհար Ավետիսյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Այդ ժամանակ Գուբեռնևը կես լուրջ–կես կատակ հարցրել է. «Դուք դադարե՞լ եք առավոտյան կոնյակ խմել»:

Այս հարցը հունից հանել է Բուզովային, երգչուհին հուզվել ու լաց է եղել` արդարանալով, որ ընդհանրապես չի խմում, քանի որ բուժում է ստանում ծանր վիրահատությունից հետո։

«Ես եկել եմ այստեղ ֆուտբոլի ու մեր հավաքականի մասին խոսելու, իսկ դուք ինձ վիրավորում եք։ Դուք 5 տարի շարունակ ինձ վիրավորում եք ձեր մեկնաբանություններում, դուք տղամարդ չեք»,– ասել է Բուզովան։

Դմիտրի Գուբեռնևը բացատրել է, որ ինքն ընդամենը մեջբերում է արել Աստրիդ Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը» գրքից։

«Բուզովայի կարծիքը հետաքրքիր չէ»․ Դավան՝ «Դոմ 2» շոուն վարելու հնարավորության մասին