Արտաշատի ոստիկանները բացահայտել են սպանությունը. տեսանյութ

Արտաշատում բնակվող 21-ամյա մի երիտասարդ մտել էր տուժողի տուն, դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան, ինչի հետևանքով կինը մահացել էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Արարատի մարզում հունիսի 12-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել։ Ժամը 15։15-ի սահմաններում բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել էր Արտաշատի Ղուկասյան փողոցի տներից մեկը, որտեղից էլ դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխել 51-ամյա մի կնոջ։ Որոշ ժամանակ անց կինը, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկանությունն այսօր տեսանյութ է տարածել՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։