Պուտինն ասել է՝ որոնք են Բայդենի հետ հանդիպման գլխավոր նպատակները

ՌԴ նախագահը անհրաժեշտ է համարում Մոսկվայի և Վաշինգտոնի փոխգործակցության մեխանիզմների մշակումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտ է համարում ԱՄՆ ղեկավարի հետ անձնական կապերի վերականգնումը, անմիջական երկխոսության հաստատումն ու երկու երկրների փոխգործակցության մեխանիզմների ստեղծումը։ Բայդենի հետ հանդիպման ակնկալիքների մասին խոսելով՝ ասել է ՌԴ առաջնորդը «Սմոտրիմ» մեդիահարթակին տված հարցազրույցի ժամանակ։

Բայդենն ու Պուտինը հանդիպումից հետո առանձին ասուլիսներ կտան

«Վերականգնել մեր անձնական շփումները, հարաբերությունները, անմիջական երկխոսություն հաստատել, փոխգործակցության իրապես գործող մեխանիզմներ ստեղծել, այն ուղղություններով, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում` այդպիսիք կան, այդ մասին արդեն խոսել եմ, ինձ թվում է, կրկնելու անհրաժեշտություն չկա», – ասել է Պուտինը։

Ըստ նրա` այդ մասին է խոսում նաև ամերիկյան կողմը. մի շարք հարցեր կան, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում։ Դրանք և՛ ռազմավարական կայունությունն է, և՛ տարածաշրջանային հակամարտությունները, և՛ բնապահպանական միջոցառումները։

Ռուսաստան–ԱՄՆ գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել հունիսի 16-ին Ժնևում։