Փաշինյանի կուսակցությանը զրկել ընտրություններին մասնակցելուց․ Արա Զոհրաբյանի առաջարկը

Ազատ ընտրությունների անցկացմանը խոչընդոտում են Փաշինյանի կողմից հնչեցվող ատելության խոսքն ու բռնության կոչերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով դիմել դատարան։

Նա նշեց, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն այդ հարցով դիմում է ներկայացրել ԿԸՀ։

Փաշինյանի մուրճի թեմայով Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

««Զարթոնք» ԱՔԿ-ն դիմել էր ԿԸՀ-ին, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության, բռնության կոչեր ներկայացնելու պատճառով չի ապահովվում ազատ ընտրությունը»,- ասաց Զոհրաբյանը։

Նշենք, որ այսօր ԿԸՀ-ն նիստ է անցկացնում, որի օրակարգի հարցերից մեկը հենց սա է։

Հավելենք, որ Արա Զոհրաբյանն առաջարկել է վարչապետի պաշտոնակատարին կանչել նիստին որպես վկա՝ իր խոսքերը պարզաբանելու համար։

Փաշինյանի ներկայացուցիչները հայտարարել են, որ վարչապետի պաշտոնակատար հռետորաբանությունը կարելի է գնահատել որպես խոստում՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:

Բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը. ԿԸՀ–ն հայտարարություն է տարածել

ԿԸՀ նիստն ընդմիջվել է՝ Զոհրաբյանի ներկայացրած նյութերն ուսումնասիրելու համար։