Նեթանյահուի ժամանակն ավարտվեց․ Իսրայելը նոր վարչապետ ունի

Վերջին 12 տարիների ընթացքում առաջին անգամ Իսրայելի կառավարությունը չի ղեկավարի Բենյամին Նեթանյահուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Իսրայելի նոր վարչապետ է դարձել Նաֆտալի Բենետը։ Տեղեկությունը հայտնում է The Jerusalem Post-ը։

Իսրայելը նոր նախագահ ունի

Իսրայելական Քնեսեթն այսօր կողմ է քվեարկել «փոփոխությունների կառավարությանը»։
Քվեարկության ընթացքում 60 պատգամավոր կողմ է քվեարկել կառավարության ձևավորմանը, 59-ը՝ դեմ։

Այսպիսով, վերջին 12 տարիների ընթացքում առաջին անգամ Իսրայելի կառավարությունը չի ղեկավարի Բենյամին Նեթանյահուն։

Նշենք, որ նոր սա հնարավոր դարձավ, որովհետև աջակողմյան «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆտալի Բենետն ու կենտրոնական «Եշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը կոալիցիոն կառավարություն ձևավորելու համաձայնության եկան:

Խորհրդարանում ընդամենը 7 մանդատ ունեցողն էլ կարող է վարչապետ դառնալ. Իսրայելի օրինակը

Նրանք, այսպես ասած, հերթով են զբաղեցնելու Իսրայելի վարչապետի պաշտոնը։ Բենետն առաջիկա երկու տարիներին կլինի վարչապետ, իսկ Լապիդը կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Հետո նրանք պաշտոնները կփոխանակեն մինչև հաջորդ ընտրությունները:

Նշենք, որ Բենյամին Նեթանյահուն Իսրայելի կառավարությունը ղեկավարում էր 2009 թվականից: Նա 72 տարեկան է։