Քոչարյանը ավտոմատը ձեռքին մասնակցել է Շուշիի ազատագրմանը․ Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ պատերազմի երկրորդ օրն արդեն Ստեփանակերտից մեծ թվով բնակիչներ էին դուրս եկել։ Դրա պատճառը նա չի հասկանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վստահ է, որ հունիսի 20-ից հետո իշխանության է գալու «Հայաստան» դաշինքը։ Նոյեմբերյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ իրենց թիմի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը լավ գիտի, թե ինչպես է պետք երկիրը դեպի հաղթանակ տանել։

Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե Տավուշից տարածքներ հանձնվեն․Սեյրան Օհանյանը մանրամասնում է

«Ես նրան ճանաչում եմ Արցախից, երբ Արցախի զգալի մասը գտնվում էր ադրբեջանցիների տիրապետության տակ։ Պետական պաշտպանության կոմիտե ստեղծվեց և անձնական օրինակով, ամենօրյա քրտնաջան աշխատանքով հակագրոհներ կազմակերպվեցին, և ոչ միայն վերականգնվեց Արցախը, այլև անվտանգության գոտին։ Ռոբերտ Քոչարյանը միայն ղեկավար չէր, նա նաև իր գործի զինվորն էր։ Նույն Շուշիի ազատագրման ժամանակ նա ավտոմատը ձեռքին գնաց ուղղություններից մեկում պայքարեց, և մենք այդ ուղղությունում հասանք հաջողությունների»,- նշեց Օհանյանը։

Նրա խոսքով՝ պատերազմի ծանրությունը ոչ միայն Քոչարյանն էր կրում, այլ՝ նրա ընտանիքը։ Նրա ցուցումով՝ Արցախից ղեկավարներից ոչ մեկի ընտանիքը դուրս չեկավ։

«Այս պատերազմի ժամանակ սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ես եղել եմ Ստեփանակերտում, ընտանիքների զգալի մասն արդեն դուրս էր եկել։ Ես չգիտեմ, թե ինչու, այդ հարցի պատասխանը մինչև հիմա ես չունեմ»,- ընդգծեց պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը։

Պատերազմ չի սկսվի․ Յուրի Խաչատուրովն ասաց՝ ինչու

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները Հայաստանում նախատեսված են հունիսի 20-ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։