Կեսօրից հետո եղանակը փչանալու է

Օդերևութաբանները կանխատեսել են, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստնում և Արցախում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 13-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Կեսօրից հետո եղանակը փչանալու է

Երևան քաղաքում հունիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Հունվար–մայիսին Հայաստանից շուրջ 90 000 մարդ է հեռացել. քանի՞ տոկոսը չի վերադարձել