Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` նշված գերտերությունները բացի երկկողմ հարաբերություններից, որոնց բովանդակությունը որոշ հարցերի առնչությամբ բավականին խնդրահարույց է, այդուհանդերձ տարածաշրջանային հակամարտությունների համատեքստում հարաբերվում են միմյնաց հետ, ինչը դրսևորվում է կա՛մ փոխադարձ շահերը ճանաչելու, կա՛մ մրցակցելու տեսքով։ Ըստ նրա` նշված գործոնների առկայության պարագայում սպասվում է բավականին հետաքրքիր հանդիպում երկու երկրների նախագահների միջև, որը կկայանա մոտ օրերս։
«Առարկայական փոփոխություններ ակնկալելն այդքան էլ ճիշտ չի լինի ու նաև տեղին չէ գալիք հանդիպումը դասել ճանաչողականների շարքին, որովհետև երկու առաջնորդները նախկինում տարբեր կարգավիճակներով արդեն իսկ հանդիպել են, ծանոթ են միմայանց բանակցային հմտություններին, ընդհանուր քաղաքական մոտեցումներին, քանզի Բայդենի քաղաքականությունը մեծամասամբ լրացնում է Օբամայի ժամանակաշրջանում իրականացված քաղաքականությանը։ Հաշվի առնելով այդ հանգամանքը` կարծում եմ՝ գալիք հանդիպումից հետո կնշմարվեն նաև որոշ ընդհանրություններ»,– նշեց արաբագետը։
Պետրոսյանը չշտապեց կանխատեսել, թե ԱՄՆ–ն մշտապես փորձում է նախադրյալներ ստեղծել կովկասյան տարածաշրջանից հեռանալու համար, այլ հակառակը` այդ գերտերությունը ձգտում է վերադառնալ մեր տարածաշրջան, սակայն այլ ձևաչափով։ Եթե Թրամփի կառավարման շրջանում ամերիկյան քաղաքականությունն իրականացվում էր առնվազան Վաշինգտոնի համար տնտեսական շահերի ծիրում, ապա այժմ առաջ է մղվում նաև աշխարհաքաղաքական գործոնը։
«Թրամփի օրոք էականորեն մեծացել էր կախվածությունը տարածաշրջանային դաշնակիցներից, և ԱՄՆ–ն նույնիսկ չէր կարողանում զսպել նրանց քայլերը, մինչդեռ նոր վարչակազմը փորձում է քայլ առ քայլ կարգավորել հարաբերությունները տարբեր ուղղություններում»,– նշեց արաբագետը։
Պուտինն ասել է՝ որոնք են Բայդենի հետ հանդիպման գլխավոր նպատակները
Պետրոսյանի գնահատմամբ` ամերիկյան վարչակարգը հետայսու իր ստանձնած պարտավորությունների շրջանակում փորձելու է հնարավորինս հավասարակշռված կեցվածք դրսևորել։
Չքնե՛ք Պուտինի հետ հանդիպման ընթացքում. Թրամփը` Բայդենին
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի և ՌԴ–ի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում գտնվող «Լա–Գրանժ» առանձնատանը։
Շվեյցարական աղբյուրների համաձայն` արդեն մի քանի օր է, ինչ առանձնատան մերձակայքն արգելափակված է ոստիկանության կողմից։ Ակնկալվում է, որ նախանշված հանդիպումից առաջ Ժնևի այն շրջանում, որտեղ գտնվում է «Լա–Գրանժ» առանձնատունը, կտեղակայվեն հակաօդային պաշտպանության համակարգեր։