Ընտրությունների հաջորդ օրվանից սկսած Փաշինյանը 4 օրով ամրագրել է Հանրապետության հրապարակը

Հունիսի 21-24-ը ներառյալ Հանրապետության հրապարակում հավաքներ են անցկացվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրվանից վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 4 օրով զբաղեցնում է Հանրապետության հրապարակը` հավաքներ անցկացնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից։

Եթե Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթում կլուծվի գերիների հարցը. Զուրաբյան

Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ Վահագն Հովակիմյանն ու Արմեն Խոջոյանն իրազեկել են Երևանի քաղաքապետարանին, որ հունիսի 21–ին, 22-ին, 23-ին և 24-ին ժամը 10։22։00-ը Հանրապետության հրապարակում հավաքներ են անցկացվելու։

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել իրազեկումը։

Հիշցնենք` Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց` բոլորին հունիսի 21-ին հրավիրում է Հանրապետության հրապարակ` «արձանագրելու ոչ բռնի պողպատյա հեղափոխության, ՀՀ քաղաքացու հաղթանակը»։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

Ռուսները եկել, Սոթքից Խոզնավար հատվածում նայել են` որտեղ կարող են տեղակայվել. Փաշինյան