Գիտնականները նշել են AstraZeneca պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին

AatraZeneca պատվաստանյութով պատվաստվածների մոտ արյան մակարդելիության հետ կապված կողմնակի ազդեցությունների հաճախականությունը կազմում է 1.13 դեպք 100 հազար մարդու հաշվարկով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Բրիտանացի գիտնականները վերլուծել են երկուսուկես միլիոն շոտլանդացիների ինքնազգացողության մասին տվյալները, որոնք կորոնավիրուսի դեմ AstraZeneca կամ Pfizer/BioNTech  պատվաստանյութերի առաջին չափաբաժինն են ստացել և խոստովանել են առաջին դեղամիջոցի կողմնակի ազդեցությունների առկայության մասին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում:

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների թիվը հատել է 50 հազարի շեմը

AstraZeneca ստացած որոշ բուժառուների մոտ նկատվել են արյան մակարդելիության թույլ խանգարումներ և դրա հետ կապված արյունահոսություն։ Ավելի հազվադեպ եղել է հակառակ ազդեցությունը՝ բարձր թրոմբագոյացում։ Ընդ որում, Pfizer դեղամիջոցի մոտ նման կողմնակի բարդություններ չեն հայտնաբերվել։

Մասնագետներն արձանագրել են, որ AatraZeneca-ով պատվաստվածների մոտ արյան մակարդելիության խանգարումների հետ կապված կողմնակի ազդեցությունների հաճախականությունը կազմում է 1.13 դեպք 100 հազար մարդու հաշվարկով։ Ամենամեծ ռիսկը դիտարկվել է տարեց կամ քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ։

Միաժամանակ Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ երկու պատվաստանյութերն էլ ընդհանուր առմամբ լավ են տանում։

Հեղինակները կարծում են, որ AatraZeneca-ի հետ կապված ռիսկերը շատ փոքր են և համեմատելի են այլ պատվաստանյութերի (ընդդեմ հեպատիտ B-ի, ծաղկի, համաճարակային պարոտիտի, կարմրախտի, գրիպի) ռիսկերի հետ։

Ինչ բարդացումներ կարող են լինել պատվաստումից հետո, և ինչ է պետք անել այդ դեպքում

Մայիսի 13-ին Օքսֆորդի համալսարանի գիտնականները նախազգուշացրել էին COVID-19-ի դեմ AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի խառնումից հետո ավելի շատ կողմնակի ազդեցությունների առաջացման հնարավորության մասին: Պարզվել է, որ պատվաստանյութից առաջացող թեթև և չափավոր ռեակցիաները, ինչպիսիք են հոգնածությունը և գլխացավը, շատ ավելի հաճախ են նկատվել, երբ երկու տարբեր պատվաստանյութեր են ներարկվել, քան այն ժամանակ, երբ մարդը երկու անգամ պատվաստվել է միևնույն պատվաստանյութով։