Բայդենն ու Պուտինը հանդիպումից հետո առանձին ասուլիսներ կտան

Կրեմլից հայտնել են, որ Բայդենի մոտ ընդունված է պաշտոնական հանդիպումներից հետո առանձին մամուլի ասուլիսով հանդես գալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ժնևում հանդիպումից հետո հանդես կգա առանձին մամուլի ասուլիսով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Blօօmberg-ին։

Չքնե՛ք Պուտինի հետ հանդիպման ընթացքում. Թրամփը` Բայդենին

Սպիտակ տունը փոխանցել է, որ այդ ձևաչափով մամուլի ասուլիսն «ավելի նպատակահարմար» է։

Այս տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի համար մեկնաբանել են Կրեմլից։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է` առանձին մամուլի ասուլիսով հանդես գալն ԱՄՆ նախագահի համար ընդունված պրակտիկա է։

«Սա ընդունված ձևաչափ է ԱՄՆ նախագահի կողմից, քանի որ Անգլիայում էլ նույնը եղավ, և նրանք Բորիս Ջոնսոնի հետ համատեղ ասուլիսով հանդես չեկան։ Նախագահ Պուտինը նույնպես հանդիպումից հետո ասուլիսով հանդես կգա»,–ասել է Պեսկովը։

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Մեծ Բրիտանիա և Բելգիա` մասնակցելու ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գագաթնաժողովներին, իսկ հունիսի 16-ին Ժնևում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները։

Պուտինի և Բայդենի բանակցությունները կկայանան Ժնևի Լա Գրանժ առանձնատանը