ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Երեկ` հունիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ Ժամը 22:30-ի սահմաններում Toyota Alphard մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում. ղեկին եղել է Ալավերդու համայնքապետը
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի` մահացածի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը ճանաչված գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին է:
Ողբերգական ավտովթար Երևան-Աբովյան ճանապարհին. 2 մարդ տեղում մահացել են