Տարածված դեղամիջոց, որը նաև վտանգներ է պարունակում

Հայտնի մասնագետը խորհուրդ է տվել «շատ չտարվել» դեղամիջոցով, որը կա ցանկացածի դեղատուփի մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Սրտի կաթվածի դեպքում «Կորվալոլ» դեղամիջոցի օգտագործումը կարող է լուրջ հետևանքներ հանգեցնել՝ հանգստացնող ազդեցության պատճառով։ Այս մասին Ռոսիա 1 հեռուստաալիքի եթերում հայտել է բժիշկ ու հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։

Դեպրեսիան սկսվեց արդեն Մոսկվայում. բժիշկը չի հաշվել՝ քանի կյանք է Արցախում փրկվել

Մասնագետը նշել է, որ հաճախ սրտի հետ կապված խնդիրների դեպքում զգացմունքային մարդիկ «Կորվալոլ» են ընդունում: Այս դեղն իսկապես օգնում է, քանի որ այն պարունակում է ֆենոբարբիտալ նյութ, որը ժամանակին շատ ուժեղ քնաբեր էր:

«Բայց եթե իսկական սրտի կաթված է լինում, «Կորվալոլը» կարող է խաբուսիկ կերպով քնեցնել զգոնությունը։ Այն ոչ մի կերպ չի դադարեցնում գործընթացները, այլ միայն անտեղի հետաձգում է բուժօգնության դիմելը, և հաճախ դա տխուր ավարտ է ունենում», - զգուշացրել է մասնագետը։

Սրտի կաթվածը ծանր պաթոլոգիական վիճակ է, որը պայմանավորված է սրտի մկանների արյան շրջանառության սուր անբավարարությամբ, այն զուգակցված է այդ մկանի հատվածի իշեմիայով ու նեկրոզի զարգացմամբ:

Բժիշկը պատմել է քրոնիկական հոգնածության պատճառների մասին