Շոգերն են մոտենում. եղանակի տեսություն

Չնայած ջերմաստիճանի բարձրացմանը, Հայաստանի առանձին շրջաններում հնարավոր է անձրև, ամպրոպ, նույնիսկ` կարկուտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 11-13-ին, կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Շոգերն են մոտենում. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հունիսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Մասնագետն ասել է` ինչ է պետք խմել նիհարելու ժամանակ