Թուրքիայի արևելքում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել

Թուրքիան ծրագրում է ոսկու արդյունահանման մակարդակն առաջիկա հինգ տարում հասցնել հարյուր տոննայի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Թուրքիայի արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանկը հայտարարել է, որ երկրի արևելքում ոսկու հանքավայր է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները

«Մենք Մոլլակարա գյուղի շրջանում, «Koza Altin» ընկերության հանքում 20 տոննա ոսկու, ինչպես նաև 3,5 տոննա արծաթի պաշարներ ենք հայտնաբերել»,– ասել է նախարարը։

Նրա խոսքով` հայտնաբերված ոսկու արժեքը 1.2 մլրդ դոլար է, արծաթինը` 2.8 մլն դոլար։

Վարանկի խոսքով՝ վերջին 10 տարում երկրում ոսկու արդյունահանման ոլորտում ներդրումների մակարդակն աճել է 25 տոկոսով: Այս տարի Թուրքիան մտադիր է արդյունահանել 45 տոննա ոսկի, իսկ առաջիկա հինգ տարիներին հասնել 100 տոննայի։

Իրանական նավթն ու հայկական ոսկին. ինչպես տապալեցին Մոսադեղի կառավարությունը

Մոլլակարա գյուղը գտնվում է Թուրքիայի արևելքում (Աղրի մարզ. նահանգ է Թուրքիայի արևելյան մասում, պատմական Արևելյան Հայաստանի տարածքում, hայկական պատմական անունը Քարբեր է), սահմանակից է Իրանին, հյուսիսից՝ Իգդիրին և Կարսին, արևմուտքից՝ Մուշին և Էրզրումին, հարավից՝ Վանին ու Բիթլիսին։

Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ չեն կարող շահագործել հանքավայրը. ի՞նչ է սպասում Սոթքին