Սահմանների անվտանգության համար պետք է ՌԴ-ի հետ նոր փաստաթուղթ ստորագրվի. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը նշում է` մինչև անվտանգությունը չապահովվի, հնարավոր չէ տնտեսությունը զարգանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը վստահ է` սահմանների անվտանգությունն ապահովելու համար պետք է Ռուսաստանի հետ նոր փաստաթուղթ ստորագրվի։ Ծառուկյանը նման կարծիք հայտնեց Տավուշի մարզում քարոզարշավի ժամանակ։

Դե ասեք՝ ոնց էիք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը. Փաշինյանը` ՀՀ նախկին նախագահներին

«Այս վտանգավոր տարածաշրջանում մեր ժողովրդի անվտանգությունը կարող ենք ապահովել միայն ու միայն ռուսների հետ համատեղ սահմանը պահելով։ Այդ ժամանակ ոչ մի ճանճ չի կարող շարժվել։ Միայն այդ ժամանակ կարող ենք լիարժեք անվտանգ զգալ մեզ»,–ասաց Ծառուկյանը։

Նրա խոսքով` իր ներկայացրած տարբերակը քննարկման ենթակա էլ չէ, և այդ մասին բոլորն են հասկանում։ Ծառուկյանը նշում է` մինչև անվտանգությունը չապահովվի, հնարավոր չէ տնտեսությունը զարգանա։