ՌԴ-ում ավտոբուսը վրաերթի է ենթարկել կանգառում կանգնածներին, 6 մարդ է զոհվել. տեսանյութ

ՊԱԶ մակնիշի ուղևորատար ավտոբուսը տեղափոխում էր տեղական ձեռնարկության աշխատակիցներին։ Վթարը տեղի է ունեցել արգելակների անսարքության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Վեց մարդ զոհվել է, չորսը տուժել են Սվերդլովի մարզում վթարի ժամանակ, երբ ավտոբուսը արգելակների անսարքության պատճառով վրաերթի է ենթարկել կանգառում կանգնածներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։

Եվս մոտ 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Նախնական տվյալներով՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել արգելակների անսարքության պատճառով, ՌԻԱ Նովոստիին հայտնել է
ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը։

Դեպքի վայրում աշխատում են տարածքային ներքին գործերի վարչության և պետավտոտեսչության աշխատակիցները։

Նովոսիբիրսկում ադրբեջանցի գործարարը վրաերթի է ենթարկել 12-ամյա երեխային

Գործակալության զրուցակցի տվյալներով` ՊԱԶ մակնիշի մարդատար ավտոբուսը տեղափոխում էր տեղի ձեռնարկության աշխատակիցներին։ Ձեռնարկության դիմաց կտրուկ վայրէջք կա, որով իջնելու ժամանակ, ըստ օպերատիվ տվյալների, ավտոբուսի արգելակները խափանվել են, այն մեծ արագությամբ հարվածել է ձեռնարկության դարպասներին և վրաերթի ենթարկել կանգառում այդ ավտոբուսին սպասող մարդկանց, պարզաբանել է ՆԳՆ ներկայացուցիչը: