Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնալուծությունից 3 տարի անց կիսել են իրենց ունեցվածքը

Ստեպանենկոյի փաստաբաններին հաջողվել է հասնել նրան, որ կնոջը բաժին հասնի նախկին ամուսնու հետ համատեղ ունեցվածքի 50 տոկոսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Հանրահայտ արտիստներ Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն ամուսնալուծությունից հետո վերջապես կարողացել են կիսել իրենց ունեցվածքը։ Ավելի քան 3 տարի տևած դատական քննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը։

«Երջանկություն կա»․ փոքրիկ Վահանին գրկած Եվգենի Պետրոսյանի լուսանկարը ցնցել է համացանցը

Նշվում է, որ դատավորը մի քանի ժամ ընթերցել է որոշումը՝ թվարկելով, թե ում ինչ կհասնի 30 տարվա համատեղ կյանքի ընթացքում կուտակած գույքից:

Ստեպանենկոյի փաստաբաններին հաջողվել է հասնել նրան, որ կնոջը բաժին հասնի նախկին ամուսնու հետ համատեղ ունեցվածքի 50 տոկոսը։

Չնայած Ստեպանենկոն պնդել է, որ «Ծեր կաղնի» կտավը բաժին հասնի նախկին ամուսնուն, բայց դատարանը կտավը հանձնել է նրան։ 

«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին

Հիշեցնենք` Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն ամուսնալուծվեցին 2018 թվականին։ 2019 թվականի դեկտեմբերին Պետրոսյանն ամուսնացավ իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։ 74-ամյա երգիծաբանը չափահաս դուստր ունի՝ 51-ամյա Վիկտորյան, որը հիմա բնակվում է Մոսկվայում Ելենա Ստեպանենկոյի հետ։ Պետրոսյանի և Ստեպանենկոյի բաժանումից հետո Վիկտորյան պաշտպանում է խորթ մորը և դադարեցրել է հոր հետ շփումը։

«Հզոր է». Եվգենի Պետրոսյանի կրակոտ պարը. տեսանյութ