ՌԱԴԻՈ

Փաստաբանները զբաղվում են. Արզաքանցյանը կվիճարկի՞ ԿԸՀ-ի որոշումը

Տիգրան Արզաքանցյանի մամուլի խոսնակը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ կուսակցությունն ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ։
Sputnik
Փաստաբանները զբաղվում են. Արզաքանցյանը կվիճարկի՞ ԿԸՀ-ի որոշումը

Տիգրան Արզաքանցյանը Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անդամների հետ կքննարկի` կուսակցությունը շարունակելու է ընտրապայքարը առանց վարչապետի թեկնածուի 1-ին համարի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մամուլի խոսնակ Տիգրան Հովհաննիսյանը։

21-ում արդեն ֆաբրիկա ուներ, 24-ում՝ ինքնաթիռ. Արզաքանցյանի ինչի՞ն են պետք ընտրությունները

«ԿԸՀ-ի որոշումը մեր և Տիգրան Արզաքանցյանի համար անակնկալ էր։ Այս պահին ճանապարհին ենք։ Վերադառնում ենք Լոռու մարզից։ Կուսակցության անդամների հետ քննարկումներից հետո մեր հետագա անելիքների մասին հանդես կգանք հայտարարությամբ»,- ասաց նա։

Հովհաննիսյանը չբացառեց, որ ԿԸՀ-ի որոշումը կվիճարկեն դատարանում։ Ասաց` փաստաբաններն այս պահին զբաղվում են խնդրով։

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այսօր ուսումնասիրելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը, որոշեց մերժել` փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։

«Որտեղ ես, այնտեղ էլ նա». Արզաքանցյանը` կնոջ հետ ծանոթության և ընտանեկան կյանքի մասին