Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն

Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է ցերեկը՝ +29-ից +31, երեկոյան՝ +27-ից +29 աստիճան։

Ինչ բարդացումներ կարող են լինել պատվաստումից հետո, և ինչ է պետք անել այդ դեպքում