Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու քրգործը կկարճվի. ԶԼՄ

2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik.  ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ կասեցվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը:

«Հայրենիքի պաշտպանն իրեն անպաշտպան է զգում». ո՞ւր է ձգվում ինքնասպանությունների պատճառը

Ըստ կոմիտեի՝ հետմահու նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուց հետո, ամենայն հավանականությամբ, քրեական գործը կկարճվի:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Էջմիածնում ոստիկանության սերժանտ է ինքնասպանություն գործել