Կառավարության դիմացի բողոքի ակցիայից 16 մարդ են բերման ենթարկել

Կառավարության առաջ ՀՅԴ երիտասարդների կազմակերպած բողոքի ակցիան ավարտվել է։ Մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Կառավարության մոտի բողոքի ակցիայից 16 մարդ են բերման ենթարկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

«Տղաներին այնպես են բերման ենթարկում, ասես թշնամի լինեն». ՀՅԴ-ականների ակցիան ավարտվեց

Ինչպես արդեն հայտնել էինք, կառավարության առջև ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա էին անում` ներկայացնելով, թե ինչի համար է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դավաճան։ Նրանք ելակ, կոնֆետ և անդրավարտիք նետեցին կառավարության առջև` ասելով, որ հենց դրանցով է բարեփոխումներ արվել բանակում։ Դրանից հետո երիտասարդներին սկսեցին բերման ենթարկել։

ՀՅԴ երիտասարդները փորձել էին փակել Նալբանդյան փողոցը` Հանրապետության հրապարակի մոտից։ Ոստիկանները, սակայն, նրանց էլ են բերման ենթարկել` բացելով ճանապարհը։