ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ է ՀՀ–ում այսպիսի դեգրադացված իրավիճակ, և ի՞նչ տվեցին մեզ տնտեսական ռեֆորմները

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Համաշխարհային բանկի կանխատեսումներին, որոնք վերաբերում են Հայաստանի ընթացիկ տարվա և գալիք երկու տարիների տնտեսական աճին։
Sputnik
Ինչո՞ւ է ՀՀ–ում այսպիսի դեգրադացված իրավիճակ, և ի՞նչ տվեցին մեզ տնտեսական ռեֆորմները

Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ` Համաշխարհային բանկի գնահատականները Հայաստանի վերաբերյալ բավականին զուսպ են` հաշվի առնելով, որ 2020 թվականը ծայրահեղ անբարենպաստ էր մեր տնտեսության համար համավարակի ու պատերազմի պատճառով։ Ըստ նրա`կանխատեսումները տվյալ համատեքստում շատ համեստ են, և դա ըստ էության չեզոք սցենար է, մինչդեռ բոլորս ակնառու տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, հետևաբար առկա զարգացումների ֆոնին, ըստ Մարգարյանի, տնտեսական աճի առումով ավելի շատ վատատեսության հիմքեր կան։

Ընտրություններից հետո կարող է մտնենք քաղաքական և տնտեսական անորոշության շրջափուլ. Քթոյան

Հասարակության զգալի մասը չունի կորստի խորքային գիտակցում. ինչպես ոտքի հանել վիրավոր երկիրը

«Միջազգային ֆինանսական կառույցների, դոնոր կազմակերպությունների գնահատականները շատ պրիմիտիվ են, եթե խոսքը վերաբերում է մակրոտնտեսական մեկ պարամետրին, լավագույն դեպքում երկուսին, այսինքն` տնտեսական աճի հետ նաև գնաճային կանխատեսումներին, սակայն պետք է նկատի ունենալ, որ տասնամյակներ շարունակ փաստորեն հենց այդ կառույցների խորհրդատվություններով և վարկերով են իրականացվել ռեֆորմները, և Հայաստանում ստեղծվել է ծայրահեղ երկբևեռացված հասարակություն»,– Sputnik Արմենիային ասաց տնտեսագետը։

Ով հասցրել է, վաճառել է․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում

Մարգարյանի պնդմամբ` պետք է տալ այն հարցի պատասխանը, թե տնտեսական աճը, ՀՆԱ–ի դինամիկան, փոփոխություններն ու արդյունքներն ինչպես են բաշխվում, որքանով է դա ներառական, ինչպիսին է այսօր հասարակության եկամուտների և ունեցվածքի բաշխվածությունը, ինչ փոփոխություններ կկրի այդ ամենը առաջիկա երկու–երեք տարիներին։ Ըստ Մարգարյանի` որպես կանոն նման գնահատականներ չեն տրվում, դրա համար էլ ունենք այսպիսի ծայրահեղ դեգրադացված իրավիճակ։

Հայկական արժույթ` Եվրասիական բանկից․ ԵԱԶԲ-ն դրամով պարտատոմսեր կթողարկի

Տնտեսագետի կարծիքով` լավ կլինի թվերի հետ մատուցել նաև նման կանխատեսումներ, այսինքն` ՀՆԱ–ն ինչպես է տնտեսական աճի հետ մեկտեղ բաշխվելու ենթադրենք առավել հարուստ 10 տոկոս ընտանիքների և առավել աղքատ 10 տոկոս ընտանիքների միջև։ Ըստ նրա` միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերվելիս անհրաժեշտ է ներկայացնել խնդիրները, մինչդեռ մեր ներքաղաքական գործընթացին մասնակցող ուժերից գրեթե ոչ մեկը նման տրամաբանության մեջ չի մատուցում իր ծրագրերը։

Նշենք, որ Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսական հեռանկարների շրջանակում կատարել է հերթական հետազոտությունը` անդրադառնալով ինչպես առանձին տարածաշրջաններում, այնպես էլ առանձին երկրներում առկա տնտեսական միտումներին։

Համաշխարհային բանկը մասնավորապես Հայաստանի տնտեսական աճը այս պահին կանխատեսել է 3,4 տոկոս, իսկ 2022 և 2023 թվականների համար կանխատեսել է համապատասխանաբար 4,3 և 5,3 տոկոս տնտեսական աճ։