Հայտնի է՝ որտեղ ու երբ է արվել Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը. ԶԼՄ

Ձայնագրությունում Փաշինյանը պատմում է Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ հանդիպումից մի դրվագի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունն արվել է 2019 թվականի նոյեմբերին, Երևանում, երբ նա ընդունել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կուսակցության պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը՝ անդրադառնալով հունիսի 9-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը։

«Կոմպրոմատ չեմ համարի». քաղաքագետը` Սերժ Սարգսյանի ձայնագրության մասին

«Հավանաբար՝ կուսակցության անդամներից մեկը, որը մասնակցել է հանդիպմանը, ձայնագրել է Նիկոլ Փաշինյանի խոսքը»,-գրում է թերթը։

Հիշեցնենք` երեկ Սերժ Սարգսյանը խոստացել էր Նիկոլ Փաշինյանին վարկաբեկող ձայնագրություն հրապարակել, այնպիսին, որից հետո «ազգը կթքեր նրա դեմքին»։ Ասվել էր նաև, որ ձայնագրությունը կվերաբերվի նրա ընտանիքին։ Սակայն ավելի ուշ Սարգսյանը ասաց, որ այնպիսի մարդ չէ, որ ուրիշի ընտանիք մտնի և «կեղտոտ սպիտակեղեն դուրս բերի»։

Նա հրապարակեց մի ձայնագրություն, որում Փաշինյանը պատմում է Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ հանդիպումից դրվագ, որի ժամանակ հրաժարվել է Լավրովյան պլանից` առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման։ Փաշինյանը ասել է, որ երեք երկրների ղեկավարները նրան այնպիսի շրջանակների մեջ էին դնում, որ ստիպված էր երբեմն գիժ ու ոչ ադեկվատ պահել իրեն։

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին