«Գարշելի է այդ երևույթը». Տեր–Պետրոսյանը` Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության մասին

Տեր–Պետրոսյանը շեշտեց, որ ձայնագրության մեջ շոշափվող «Լավրովի պլանն» իրականում գոյություն է ունեցել 2018-ից։ Իր համոզմամբ` Սերժ Սարգսյանը պետք է ստորագրեր այն ու ետ քաշվեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանը քարոզարշավի առաջիկա օրերին կոմպրոմատների պատերազմ է կանխատեսում։ Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսում` ի պատասխան Սերժ Սարգսյանի երեկ հրապարակած ձայնագրության մասին Sputnik Արմենիայի հարցին։

«Ինձ համար գարշելի է այդ երևույթը, երբ ընտրությունների ընթացքում այդպիսի չապացուցվող, կեղտոտ քարոզչություն է տարվում։ Զզվելի բան է ուղղակի , հիմա կոմպրոմատների պատերազմ է սկսվելու»,– ասաց նա` հավելելով, որ այդ կոմպրոմատների 90 տոկոսը բացարձակ սուտ է։

Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել ԼՂ հարցը. Տեր-Պետրոսյանն ասաց` ովքեր են տիրապետում դրան

«Բովանդակությունը զիբիլ  է, ինչի՞ մասին խոսեմ»,– ասաց նա` հրաժարվելով մեկնաբանել ձայնագրության բովանդակությունը։

Փոխարենը Տեր–Պետրոսյանը շեշտեց, որ ձայնագրության մեջ շոշափվող «Լավրովի պլանն» իրականում գոյություն է ունեցել  2018-ից։ Իր համոզմամբ` Սերժ Սարգսյանը պետք է ստորագրեր այն ու ետ քաշվեր։

Հիշեցնենք` երեկ Սերժ Սարգսյանը խոստացել էր Նիկոլ Փաշինյանին վարկաբեկող ձայնագրություն հրապարակել, այնպիսին, որից հետո «ազգը կթքեր նրա դեմքին»։ Ասվել էր նաև, որ ձայնագրությունը կվերաբերվի նրա ընտանիքին։ Սակայն այսօր Սարգսյանը ասաց, որ այնպիսի մարդ չէ, որ ուրիշի ընտանիք մտնի և «կեղտոտ սպիտակեղեն դուրս բերի»։

Նա հրապարակեց մի ձայնագրություն, որում Փաշինյանը պատմում է Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ հանդիպումից դրվագ, որի ժամանակ հրաժարվել է Լավրովյան պլանից` առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման։ Փաշինյանը ասել է, որ երեք երկրների ղեկավարները նրան այնպիսի շրջանակների մեջ էին դնում, որ ստիպված էր երբեմն գիժ ու ոչ ադեկվատ պահել իրեն։

Հող տալու մասին չե՞ն խոսել. Տեր-Պետրոսյանը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից